Բաքուն Ռուսաստանից «նեղանալու» նոր առիթ ունի. Հայերի մասին ադրբեջանական «գիրքը» կարող է ծայրահեղական ճանաչվել30 նոյեմբերի 2013 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին ՌԴ Կրասնոյարսկի կենտրոնական քաղաքային դատարանում տեղի կունենա Ադրբեջանում հրատարակված «Հայկական ահաբեկչություն» գրքի վերաբերյալ դատական նիստը, որտեղ գիրքը կարող է «ծայրահեղական նյութ» համարվել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ըստ քննչական նյութերի, հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի ԱԴԾ Կրասնոյարսկի երկրամասի վարչությունից դատախազությունը հաղորդագրություն է ստացել երկրամասի տարածքում «Հայկական ահաբեկչություն» գրքի տարածման մասին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ գիրքը տարածում են երկրամասում բնակվող ադրբեջանցիները: Ըստ եզրակացության, որը ստացվել է Կրասնոյարսկի Աստաֆևի անվան պետական մանկավարժական համալսարանի մասնագետներից անցկացված հոգեբանական և լեզվաբանական հետազոտությունից հետո, գրքի առանձին հատվածներ, նրա ներածականը, ֆոտոնյութերն ու մեկնաբանությունները չեն կարող անաչառ նյութեր համարվել: Դրանք ուղղված են ընթերցողի մոտ «հայկական ահաբեկչության» գոյության մասին կարծիքի ձևավորմանը: Գրքում ասվում է, որ հայազգի մարդկանց առանձին խմբեր ամբողջ աշխարհում «ֆիզիկական վնաս են հասցնում և ոչնչացնում են մարդկանց նրանց ազգային պատկանելության պատճառով, ինչպես նաև նպատակային աշխատանք են տանում սերմանելու համար ազգային ու կրոնական թշնամանք»: Դատախազությունը, «ծայրահեղական գործունեության դեմ» դաշնային օրենքի վրա հղումով, ելնելով ՌԴ շահերից, այդ գիրքը ճանաչել է «ծայրահեղական նյութ» և համապատասխան որոշումն ուղարկել է դատարան: Դատախազությունը խնդրել է դատարանին «Հայկական ահաբեկչություն» գիրքը ճանաչել «ծայրահեղական նյութ» և որոշման պատճենն ուղարկել ՌԴ արդարադատության նախարարություն՝ ներառելու համար այդ հրատարակությունը ծայրահեղական նյութերի ցուցակում: 1992 թվականին Ադրբեջանում հրատարակված գրքի հեղինակներն են Ադրբեջանի այժմ հանգուցյալ նախկին դատախազ Իսմետ Ղաիբովն ու «Ազերինֆորմի» (ԱզերԹԱջ) գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն գնահատել են գիրքը ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ հնարավոր որոշումը որպես քայլ, որը բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |