«Մանկական Եվրատեսիլ 2013»-ում հաղթեց Մալթայի ներկայացուցիչը (վիդեո)

«Մանկական Եվրատեսիլ 2013»-ում հաղթեց Մալթայի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Ուկրաինայում «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին, ով 130 բալ հավաքեց։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան, երրորդը՝ Բելառուսը։

Այս տարի առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները մրցանակներ ստացան, հաղթողը՝ մեծերի Եվրատեսիլին մասնակցելու հնարավորություն։

Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Choco Factory երգով ելույթ ունեցավ երրորդ համարի ներքո ու զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Երգի երաժշտության ու տեքստի հեղինակները ինքը՝ Մոնիկան ու նրա վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն են:

Այս տարի մրցույթն անցնում էր Be Creative («Եղի´ր ստեղծագործող») խորագրի ներքո: Իմիջիայլոց, բոլոր երկրների ներկայացուցիչները միասին նույնանուն երգ էին ձայնագրել։ Մասնակիցները 10-ից՝ 15 տարեկան էին։ Հայաստանից բացի մրցույթին ևս 11 երկիր էր մասնակցում՝ Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ռուսաստանը, Շվեդիան, Ուկրաինան ու Ադրբեջանը։

Հայաստանն Եվրոպայի այս մրցույթին մասնակցեց արդեն 7-րդ անգամ:

Photo: EBU
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---