13 ապրիլի 2006 - 15:33 AMT
Հայաստանը մտադիր է հասնել նրան, որ Կարեն Ավանեսյանը արտաքսվի Երեւան
Մեծ Բրիտանիայից 19-ամյա Կարեն Ավանեսյանի արտաքսման հարցը դեռեւս քննարկման փուլում է, սակայն Ավանեսյանին Ադրբեջան չեն ուղարկի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ներկայումս Հայաստանը միջոցներ է ձեռնարկում հասնելու համար նրան, որ 19-ամյա հայ պատանին արտաքսվի Երեւան: Հիշեցնենք, որ ապօրինի արտագաղթած Կարեն Ավանեսյանը, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել 3 տարի առաջ, լինելով 16-ամյա պատանի, չկարողացավ ապացուցել Միացյալ Թագավորությունում ապաստան ստանալու իր իրավունքը եւ բրիտանական իշխանությունները որոշել են արտաքսել նրան հայրենիք: Քանի որ Ավանեսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, անգլիացիները որոշել են արտաքսել նրան Բաքու: Պատանուն հայտնել են, որ ապրիլի 12-ին նրան կնստեցնեն Լոնդոն-Մոսկվա օդանավը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքից կարտաքսեն Ադրբեջան: