13 ապրիլի 2006 - 16:48 AMT
ԵԽԽՎ խումբը կմեկնի Նախիջեւան խաչքարերի ոչնչացման փաստերն ուսումնասիրելու նպատակով
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեն այսօր հաստատել է մայիսի վերջին Հարավային Կովկաս փաստահավաք խումբ ուղարկելու որոշումը: Խումբը կղեկավարի մշակութային ժառանգության պահպանման գծով զեկուցող Էդվարդ Օ'Հարան: Խմբի այցելության գլխավոր նպատակը կլինի Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման վայրի ուսումնասիրությունը: ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեն որոշել է դիմել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը, խնդրելով աջակցել այդ խմբի գործունեությանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: