Պուտինի՝ Հայաստան այցի արդյունքները․ Ղարաբաղը, գազի գինն ու ՀԱԷԿ-ը 3 դեկտեմբերի 2013 - 00:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն ամփոփեցին ՌԴ ղեկավարի Հայաստան պաշտոնական այցի արդյունքները։ Մամուլի ասուլիսից առաջ կողմերը 12 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատեց, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց, ինչպես նաև Ռուսաստանը մինչև Հայաստանի Մաքսային միություն մտնելը մի շարք արտոնություններ կտա երկրին։ Մասնավորապես, ռուսական կողմը կնվազեցնի Հայաստանի համար նավթի ու նավթամթերքի դիմաց արտահանման տուրքերն 30 տոկոսի չափով։ Ինչպես մամուլի ասուլիսին նշեց Սերժ Սարգսյանը, այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում սպառազինության և ռազմատեխնիկայի ներքին գներով ձեռքբերման հնարավորություններ կընձեռի: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից: Երկրի ղեկավարի խոսքով, նա ծանոթացրել է Վլադիմիր Պուտինին Հայաստանի՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն անդակամցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Իր հերթին ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին։ Ինչպես նշեց Հայաստանի նախագահը, իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել համատեղ ջանքերով շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական գործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները: Բացի այդ, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին: Իսկ ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտին, ապա ՌԴ նախագահի խոսքով՝ «պլաններում է երկարացնել ՀԱԷԿ-ի օգտագործման ժամկետները»։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահի հետ մասնակցել է «Հրազդանի ՋԷԿ»-ի հիգերորդ էներգաբլոկի գործարկմանը, որը «կնպաստի Հայաստանի էներգաանվտանգության ամրապնդմանը»։ Վլադիմիր Պուտինը նաև նշեց, որ Երևանում կողմերը պայմանավորվել են «համատեղ նախաձեռնություններով առջնահերթ աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտին»։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցին, նախագահ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկայի զենքի շուրջ հասած համաձայնությունը։ Նրա խոսքով, դա կարևոր հարց է, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին․ «Մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»,- նշեց նախագահը: Կողմերը չեն շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերականգնումը։ Նրա խոսքով, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, Ռուսաստանը կշարունակի աջակցել խնդրի լուծմանը բացառապես քաղաքական միջոցներով։ Իր հերթին ՀՀ նախագահը նշեց, որ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունն իր ռուս գործընկերոջ հետ։ Նրա խոսքով, կողմերը հաստատել են միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` «մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- ասաց նախագահը շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին Մինսկի խմբի շրջանակում գործադրվող ջանքերի համար։ ՌԴ նախագահը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ասաց, որ անգամ տեսականորեն նման տարբերակ քննարկելն անարդյունավետ է, քանի որ ստեղծվում է պատերազմին պատրաստվելու տրամադրություն․ «Ինչքան հաճախ կրկնենք նման բառեր, այնքան քիչ հավանական կլինի խնդրի խաղաղ կարգավորումը»։ Նրա խոսքով, ցանկանում է, որ Ռուսաստանի սահմանին այդքան մոտ գտնվող տարածաշրջանում երբեք արյուն չթափվի՝ ոչ հայի, ոչ ադրբեջանցու․ «Հույսներս դնում ենք պարզ բանականության ու խնդիրը լուծելու երկկող ցանկության վրա»,- ասաց Պուտինը՝ հավելելով, թե անհրաժեշտ է հասնել, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն քաղաքադիվանագիտական ճանապարհով։ Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |