ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ

ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատասխանատու է մարդկայնության դեմ հանցագործությունների համար, որ կատարվել են իր երկրում զինված հակամարտության ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը: Նա չի ճշտել, թե ինչ ապացույցների մասին է խոսքը, հայտնելով, որ փաստաթղթերն իր չհրկիզվող պահարանում են և կհրապարակվեն միայն դատի ժամանակ: «Ստացվել են լուրջ ապացույցներ, կան փաստեր, որ մատնանշում են ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ հանցագործություններ: Այդ ապացույցները հաստատում են, որ պատասխանատվությունն այդ հացնագործությունների համար առաջին հերթին կրում են բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներն, այդ թվում՝ պետության ղեկավարը»,-հայտարարել է նա:

Նախագահ Ասադի և նրա շրջապատի հասցեին հնչող մեղադրանքներ նախկինում ևս հնչել են՝ ապստամբների, նրանց սատարող պետությունների ներկայացուցիչներից: Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեկդադը նրանց կտրուկ մերժեց. «Փիլայը արդեն վաղուց է հիմարություններ խոսում, միայն թե մենք նրան չենք լսում»:

Հանձնակատարը նաև նշեց, որ հակամարտության ժամանակ հանցագործություններ է կատարել նաև սիրիական ընդդիմությունը, հայտնում է euronews-ը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---