2014 թ. գարնանը կսկսվի Սիվասի հայկական եկեղեցու վերականգնումը![]() 3 դեկտեմբերի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը կարգադրել է վերականգնողական աշխատանքներ սկսել Սիվասի Սբ. Գևորգ եկեղեցում, որը գտնվում է ռազմակայանի տարածքում: Եկեղեցուց այժմ միայն փլատակներ են մնացել: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, նախարարն օգնության խնդրանքով դիմել է Սիվասի իշխանություններին: Հայ բարեգործական «Սիվասի Սբ Գևորգ եկեղեցի» միության շնորհիվ, եկեղեցին ՊՆ ղեկավարի աջակցությամբ տեղափոխվել է ռազմակայանի տարածքից: Վերականգնողական աշխատանքները կարող են սկսվել գարնանը: Վերջին տարիներին Թուրքիայում սկսել են վերականգնել քրիստոնեական, այդ թվում հայկական եկեղեցիները՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Վերականգնված եկեղեցիները հայտնվում են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության իրավասության տակ, ժամերգությունն այնտեղ արգելված է, դրանք գործելու են միայն որպես թանգարաններ: Մինչ 1915 թվականը Օսմանյան կայսրությունում գործել է շուրջ 2000 հայկական եկեղեցի ու վանք, որից այժմ կանգուն են մնացել հաշվածները: Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցիներն օգտագործվել են որպես գոմեր, պահեստներ կամ ուղղակի ոչնչացվել են: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |