Մուրակամիի նոր վեպը Ճապոնիայում դարձել է վաճառքի առաջատարը 3 դեկտեմբերի 2013 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում հայտնի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Անգույն Ցուկուրու Տաձակին և նրա դեգերումների տարիները» վեպը դարձել է վաճառքի առաջատար: Նոյեմբերի վերջում արդեն վաճառվել էր 985 հազար նմուշ, հայտնել է «Օրիկոն» տեղեկատվական ընկերությունը: Մուրակամիի նոր վեպը վաճառքի է հանվել ընթացիկ տարվա ապրիլի 12-ին և արդեն դարձել է վաճառքի բացարձակ առաջատարը: «Բունգեյ սյունձյու» հրատարակչությունն արդեն մի քանի անգամ լրացուցիչ տպաքանակ է լույս ընծայել, քանի որ գիրքը տառացիորեն «սրբում են վաճառասեղաններից», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մուրակամիի նոր վեպի գլխավոր հերոսը 38-ամյա միայնակ տղամարդ է Ցուկուրու Տաձակի անունով, որը փորձում է գլուխ հանել իր անցյալից ու դեռահաս ժամանակ նրան խորը ցավ պատճառած մի իրադարձությունից: Հանուն դրա նա ճամփորդության է գնում ու տարբեր փորձությունների միջով անցնում: «Անգույն» է նա այն պատճառով, որ նրա ազգանվան մեջ բացակայում է գույնի նշանակությամբ հիերոգլիֆը: Մինչդեռ մանկության նրա չորս ընկերների ազգանուններում նման հիերոգլիֆ կա՝ «կարմիր», «կապույտ», «սպիտակ» և «սև»: Ողջ վեպի ընթացքում հերոսը պարզում է այն պատճառները, որոնք թույլ չտվեցին նրան պահպանել հարաբերությունները «գունավոր» ընկերների հետ: 64-ամյա Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկն է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մոտ 40 լեզուներով: Ռուսալեզու ընթերցողին հայտնի են նրա «Ոչխարների որսը», «Նորվեգական անտառ», «Կաֆկան լողափում», «1Q84»-ը, որը բեսթսելեր դարձավ Ճապոնիայում 2009 թվականին: «Կեսգիշերից հետո» վեպը հրատարակվել է նաև հայերեն թարգմանությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |