Մոսկվան հրաժեշտ տվեց Յուրի Յակովլևին

Մոսկվան հրաժեշտ տվեց Յուրի Յակովլևին

PanARMENIAN.Net - Մոսկվայում հրաժեշտ տվեցին ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևին: Նա վախճանվեց 85 տարեկանում նոյեմբերի լույս 30-ի գիշերը: Արարողությունը սկսվեց Վախթանգովի անվան թատրնում 10:00-ին՝ հսկայական դահլիճը լի էր երկրպագուներով: Պատվո պահակախմբում իրար էին փոխարինում Վախթանգովի, այլ թատրոնների դերասաններն ու ռեժիսորները: Հանգուցյալին շրջապատում էին հարազատները՝ կինը, երեխաները, թոռները:

Արբատում մարդիկ հերթ էին կագնել սիրված դերասանին հրաժեշտ տալու համար: Դահլիճում հնչում էր երաժշտություն և Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների ձայնագրությունները Յակովլևի կատարմամբ:

Արարողության ավարտին բեմում հավաքվել էր թատրոնի ողջ թատերախումբը: Դահլիճը ծափահարում էր ոտնկայս:

Սգո թափորը շարժվեց դեպի Նովոդևիչյան գերեզմանատուն: Թափորը ուղեկցում էին ծափահարություններն ու «բրավո» բացականչությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Յակովլևի ընտանիքին ցավակցական հեռագիր էին հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևը ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում։ Սովորել է երեկոյան դպրոցում, աշխատել է որպես ավտոմեխանիկի օգնական: 1952 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ինստիտուտը: 1952 թվականից հանդես է եկել Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի բեմում: Յակովլևը խաղացել է 100-ից ավելի դերեր թատրոնում և կինոյում: Կինոյում դերասանը սկսել է նկարահանվել է 1956 թվականից: Իսկ ճանաչում նրան բերեց իշխան Միշկինի դերակատարումը Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի էկրանավորման մեջ: Հանդիսատեսը հատկապես սիրեց նրա դերակատարումները Էլդար Ռյազանովի ֆիլմերում: Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Իվան Ահեղի, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Իպոլիտի դերերը:

Յուրի Յակովլևի մասին պատմությունների մեծ մասը սկվում է այն դրվագից, ինչպես նրան 1948 թվականին չընդունեցին Կինեմատոգրաֆիայի ինստիտուտ «կինոգիենիկ չէ» ձևակերպմամբ: Դա իրոք շռնդալից սկիզբ էր մի դերասանի համար, որի արտաքինը Ջորջ Քլունիի հետ է կարելի համեմատել միայն: Յուրի Յակովլևը հայտնի էր որպես կենսախինդ անձնավորություն: Ազնվականի դիմագծերով այդ համակրելի տղամարդը խոստովանում էր, որ սիրում է ավտոմեքենաները «քչփորել»՝ առաջին մասնագիտությամբ նա ավտոմեխանիկ էր, և սունկ հավաքել: Դերասանը երբեք չէր վախենում ծիծաղելի թվալ և միշտ ասում էր, որ հանդիսատեսին ծիծաղեցնելը ամենաբարդն ու ամենագնահատելին է դերասանական արհեստում…

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---