ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 3-ին կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Բրյուսելում:

«Ուկրաինան որպես այդպիսին ձևականորեն չկա հանդիպման օրակարգում, սակայն, մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի այսօր գործընկեր երկրների հետ հարաբերությունների մասին առաջիկա բանավեճում»,-հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» պաշտոնյան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից, որը սակայն չի ցանկացել նշել իր անունը:

Դեկտեմբերի 5-6-ին տեղի կունենա ԵԱՀԿ նստաշրջանը, որտեղ նախագահելու է Ուկրաինան: Չի բացառվում, որ երկրի խնդիրները կքննարկվեն նաև դեկտեմբերի 4-ին, երբ տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար:

Մինչդեռ վատթարացավ իրավիճակը երկրի շուկայում. անկում գրանցեցին պարտատոմսերը, բորսայի վարկանիշները: Գերագույն ռադան պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով մեկնել է Չինաստան, որը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---