Գերագույն ռադան չկարողացավ հասնել Ուկրաինայի կառավարության հրաժարականին 3 դեկտեմբերի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան չկարողացավ հասնել Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականին: Ընդդիմության առաջարկած որոշման նախագծի համար քվեարկեց 186 պատգամավոր, պահանջված 226-ի փոխարեն: Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի օրը հավանություն տվեց վարչապետ Ազարովին և կառավարության անդամներին խորհրդարան հրավիրելու մտադրությանը՝ քննելու համար նախարարների կաբինետի պատասխանատվության հարցը: Քվեարկությունից առաջ Նիկոլայ Ազարովը խոստացավ կադրային փոփոխություններ կատարել կառավարությունում: Մինչդեռ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքող ցուցարարները շարունակում են շրջափակել Նախարարների կաբինետը՝ կենտրոնական մուտքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել: Մի քանի հազար ցուցարարներ կան նաև Մայդանում: Կիևում իրենց հանրահավաքն են անցկացնում նաև իշխանությունների կողմնակիցները, հայտնում է BBC-ին: Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար: Մինչդեռ վատթարացավ իրավիճակը երկրի շուկայում. անկում գրանցեցին պարտատոմսերը, բորսայի վարկանիշները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |