Թուրքիան ու ԵՄ-ն, հավանաբար, կպարզեցնեն վիզային ռեժիմը, եթե որոշ պայմաններ կատարվեն 4 դեկտեմբերի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Անկարան ու Բրյուսելը, ինչպես անկնալվում է, մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել մուտքի արտոնագրերի վերաբերյալ, քանի որ թուրք վարչապետ Էրդողանը հավանություն է տվել ռեադմիսիայի մասին օրենքի ազատականացմանը ԵՄ հետ Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի մեղմացման դիմաց, հայտնում է Hürriyet Daily News-ը: Թուրքիան հավանություն կտա երրորդ երկրների քաղաքացիների համար ռեադմիսիայի մասին օրենքին՝ ԵՄ հետ թուրք քաղաքացիների համար առանց վիզաների ռեժիմի շուրջ բանակցություններին զուգահեռ, ճանապարհային քարտեզի համաձայն: Անկարան կարող է կասեցնել գործընթացը, եթե Եվրոպական խորհուրդը թույլ չտա պարզեցնել վիզային ռեժիմը թուրք քաղաքացիների համար այն բանից հետո, երբ ռեադմիսիայի մասին ռեժիմը կյանքի կոչվի: Միևնույն ժամանակ, եթե գործընթացն իր հունով գնա, Թուրքիայի քաղաքացիները 3 տարուց կկարողանան մուտք գործել Եվրոպա առանց մուտքի արտոնագրերի, հայտնում է «Թրենդը»: 2012 թվականի հոկտեմբերին Եվրամիությունում հայտարարել են, որ մտադիր են վերսկսել բազմամյա բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ՝ դրդելու համար Անկարային ժողովրդավարություն հաստատել: Այդ մասին պայմանավորվել են ԵՄ 28 երկրների Մշտական ներկայացուցիչների խորհրդի մասնակիցները Լյուքսեմբուրգի հանդիպմանը, որը նախորդում էր ԵՄ Խորհրդի ԱԳ նախարարների նիստին: «ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը կբարձրացնի Թուրքիայի շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումներ անկացնելու գործում և եվրոպական չափանիշներին մոտենալու առումով»,-հայտարարել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այսպիսով, ոչ ոք չի թաքցնում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու մասին որոշումն ընդունվել է զուտ գաղափարախոսական նկատառումներով, իսկ իրական հեռանկարները տեսանելի չեն: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ արդեն 8 տարի շարունակվող բանակցային գործընթացը կասեցվեց ընթացիկ տարվա հունիսին, երբ Անկարայում կոշտ բռնության միջոցով ճնշվեցին ժողովրդական բողոքի ակցիաները, ինչը «կասկածներ առաջացրեց, որ թուրքական ժողովրդավարությունը ճիշտ ուղիով է զարգանում»: Բողոքի ցույցերն Անկարայում անցնում էին 2013 թվականի մայիսից, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի պուրակը և տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազարը վիրավորվեցին ու ձերբակալվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |