13 ապրիլի 2006 - 21:15 AMT
Ղարաբաղյան խնդիրն ընդգրկվել է «Ստամբուլի հռչակագրի» մեջ
Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Խորհրդարանական միավորման հերթական խորհրդաժողովի ընթացքում ղարաբաղյան խնդիրն ընդգրկվել է «Ստամբուլի հռչակագրում»: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական պատվիրակության անդամ, ԱՀ սոցիալական բարգավաճման կուսակցության նախագահ, պատգամավոր Խանհուսեյն Քյազիմլին: Նա նշել է, որ այդ միջոցառման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները արծարծել են ղարաբաղյան հարցը: «Դա մեր համար ամենամեծ նվաճումը եղավ: Մեկ այլ նվաճում էր Ադրբեջանի ներկայացուցիչների անդամակցումը ԻԿԿ Գործադիր կոմիտեի երեք հանձնաժողովներին»,-ասել է Խ.Քյազիմլին եւ նշել, որ խորհրդաժողովում քննարկվել են իսլամական երկրների խնդիրները եւ դրանց լուծումները: Նշենք, որ այս միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 8-13: Միջոցառմանը մասնակցել են 437 պատգամավորներ 47 երկրներից, հաղորդել է «Թրենդը»: