Ալիևի մերձավոր պաշտոնյաներից մեկը տուգանվել է Ֆրանսիայում

Ալիևի մերձավոր պաշտոնյաներից մեկը տուգանվել է Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ռեժիմի առանցքային ներկայացուցիչներից մեկին՝ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովին Լիոնի դատարանը տուգանել է միջոցները վատնելու համար: Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Լիոնի ուղղիչ դատարանի որոշումը՝ հայտնի ադրբեջանցի օլիգարխ Հեյդարովը վճարելու է 50 հազար եվրո տուգանք, իսկ գործարար ու 2011 թ. ֆրանսիական ռեգբիի մարզադաշտի տնօրեն Պիեռ Առնալդը՝ 20 հազար եվրո, գրում է minval.az-ը՝ Rue89Lyon վրա հղումով:

Փաստերը որակվել են որպես «կորպորատիվ միջոցների վատնում»: Ըստ ֆրանսիական դատարանի որոշման, այդ երկու մարդիկ գլխավոր անձինք են եղել ապօրինի համակարգում, որը ֆինանսավորել է Ադրբեջանի նախագահի քրոջ՝ Սեվիլ Ալիևայի ու նրա երեխաների ապրուստը Ֆրանսիայում 2001-2005 թթ.:

«Գործարարն ու նախարարը ապահովում էին նավթային հանրապետության նախագահի մերձավորների բարեկեցությունը՝ չմոռանալով նաև սեփական կարիքների մասին: Եթե համեմատելու լինենք այդ օլիգարխների վատնած գումարները, ապա նրանց դեմ սահմանված տուգանքների չափն ուղղակի ծիծաղելի է թվում»,-գրում է ֆրանսիական կայքը:

Ադրբեջանական եվրոպական ընկերակցությունը, որը կոչվում է Անկախ առևտրային կազմակերպություն, և որը գլխավորում է Հեյդարովի որդին՝ Թալեհը, Բաքվի «խավիարային դիվանագիտության» առաջատար լոբբիստն է: Ինչպես անցած ամիս գրել է The Guardian-ը, «մարդու իրավունքների կազմակերպությունը կասկածանքով է վերաբերվում այս կառուցյին, որը փորձում է «խավիարային դիվանագիտության» միջոցով բարելավել աշխարհի ամենաբռնատիրական երկրներից մեկի իմիջը: Քեմալեդդին Հեյդարովն Ի.Ալիևի մերձավորներից է և Ադրբեջանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը»:

2012 . մայիսին European Stability Initiativeոչ առևտրային կազմակերպությունը հրապարակեց «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամ ԵԽ անդամներն աչք են փակում մարդու իրավունքների խախտումների վրա այդ երկրում՝ փոխարենը Բաքվից ստանալով խավիար, մետաքսե գորգեր, ոսկե ու արծաթե զարդեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---