Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է

Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած, Հայաստանի քաղաքացիՀրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ITAR-TASS-ին հայտնել է երթուղային ավտոբուսին բախված բեռնատարի վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 9-ից կողմերը ձեռնամուխ կլինեն գործի նյութերի ուսումնասիրությանը:

Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ ևս մեկ մեղադրանք էր ներկայացվել: Նույն օրը նրան կրկին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով՝ երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնների խախտում: Այս անգամ արդեն փորձագետների եզրակացությամբ:

«Բացի այդ քննիչը կցել է գործին նոր մեղադրանքը՝ ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 կետով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,-հայտարարել էր Ռուբեն Մարգարյանը:

Հարությունյանը, ինչպես նախկինում, ճանաչում է վթարի պատճառ հադիսացած իր մեղքը, սակայն ժխտում է կեղծ թույլտվության օգտագործումը: Ըստ նրա, նա չէր իմացել, որ փաստաթուղթը կեղծ է և ոչ ոք այն չէր ստուգել:

Մեղադրյալի փաստաբանը նաև լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել:

«Մասնավորապես, փորձագետները չեն պարզել ավտոմեքենայի արագությունը, վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունը կամ բացակայությունը»,- ասել էր իրավաբանը:

Հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալեկլ էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---