Հերթը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանն է. Ֆրանսիան հայտարարել է ներխուժման մասին, ԱՄՆ-ն համաձայն է 6 դեկտեմբերի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի հայտարարել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն անհապաղ ռազմական ներխուժման մասին, հայտարարել է France Press-ը: Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորակազմը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որն այժմ կազմում է 650 զինվորական, «առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, կկրկնապատկվի»: Նախագահը նշել է, որ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կառավարությունը խորհրդարանին կներկայացնիհաջորդ շաբաթ: Հինգշաբթի ՄԱԿ ԱԽ-ն միաձայն կողմ է քվեարկել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն ռազմական ներխուժմանը, որտեղ արդեն մի քանի ամիս է անկարգություններ են տիրում: ԱԽ բանաձևը նախատեսում է, որ ներխուժմանը կմասնակցի 1,2 հազար ֆրանսիացի և 3,6 հազար աֆրիկացի զինծառայող: ԱՄՆ-ն համաձայն է, որ միջազգային միջամտություն է հարկավոր աֆրիկյան այդ երկրում, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Վերջին շաբաթներին իշխանությունների հետ կապված զինյալ կազմավորումներն ու ինքնապաշտպանության ջոկատները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում սարսափելի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների դեմ, որոնք միջազգային հանրության արագ արձագանքն են պահանջում»,- ասել է Քարնին: Ըստ նրա, ՄԱԿ ԱԽ որոշումը կօգնի կանխել հետագա բռնությունները: «Այդ ջանքերին աջակցելու համարԱՄՆ-ն 40 մլն դոլար է հատկացնում Աֆրիկյան միության առաքելությանը»,- ասել է նա: Բախումներից զոհվեկ է առնվազն 105 մարդ, տասնյակ՝ վիրավորվել: Հինգշաբթի առավոտյան ֆրանսիական հրամանատարությունը որոշել է Բանգի տեղափոխել մոտ 250 ֆրանսիացի զինծառայողի, քաղաքի անվտանգությունն ապահովելու համար: Ըստ Տյանգայեի, անկարգությունները հրահրել են երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցները: Ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության իշխանություններն ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները հաշտության մասին համաձայնություն կնքեցին: Սակայն արդեն մարտին գրոհայինները գրավեցին մայրաքաղաք Բանգին: Պաշտոնանկ ղեկավար Բոզիզեն ստիպված եղավ փախչել երկրից, իսկ ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան իրեն նախագահ հռչակեց: Այդ օրվանից ի վեր զինված բախումները նոր իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների միջև երկրում չեն դադարում: Photo: globalconflict.ru Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |