ՌԴ հայկական կազմակերպությունների ՀԽ. Սգում ենք և հիշում երկրաշարժի զոհերին

ՌԴ հայկական կազմակերպությունների ՀԽ. Սգում ենք և հիշում երկրաշարժի զոհերին

PanARMENIAN.Net - Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցի օրը Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Դժվար է խոսքեր գտնել նկարագրելու համար այն ողբերգության մասշտաբները, որ տեղի ունեցավ հայոց հողի վրա: Աննախադեպ բնական աղետը ցնցեց ողջ աշխարհը: Տուժածներին օգնելու համար հզոր շարժում սկսվեց:

Փորձության դժվարին պահին հայ ժողովրդին Խորհրդային Միության տարբեր կողմերից օգնության շտապեցին կամավորները՝ փրկարարներ, բժիշկներ, շինարարներ, օդաչուներ, երկաթուղայիններ, զինծառայողներ, ուսանողներ, Հայաստան էին մեկնում բոլոր նրանք, ով կարող էր ինչ-որ բանով օգտակար լինել: Արևմտյան երկրներից շատերը նույնպես աղետի գոտի ուղարկեցին մարդկանց, տեխնիկա և այն ամենն, ինչ անհրաժեշտ էր: Ամենուր հումանիտար օգնություն էր հավաքվում: Ավերածությունների վերականգնման համար Հայաստան մեկնեց 45 հազար շինարար: Մոսկվայում զգալի օգնություն ցուցաբերվեց տուժածներին: Նրանց տեղավորում էին վերաբնակեցման ֆոնդի դատարկ բնակարաններում, հանրակացարաններում, նույնիսկ էլիտար հյուրանոցներում: Այս տարի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-ամյա տարելիցը: Այս օրը մենք սգում ենք ու հիշում այդ ահավոր աղետի բոլոր զոհերին: Թող պայծառ լինի նրանց հիշատակը:

Համակարգող խորհրդի անունից անկեղծ երախտագիտություն ենք հայտնում ռուս և մյուս ժողովրդներին, շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին ու երկրաշարժի հետևանքների վերականգնման մասնակիցներին, բոլոր նրանց, որ անմասն չմնաց, ով օգնության ձեռք մեկնեց ծանր պահին: Խորին շնորհակալություն բոլորին, ով մեր կողքին էր դժվարին պահին, բոլոր նրանց, ով վտանգում էր կյանքը, բոլոր նրանց, ով կիսեց Հայաստանի վիշտը, ով հայ ժողովրդի ցավը սեփական ցավի պես ընդունեց»: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: ՀԽՍՀ նյութական կորուստները գնահատվում են մոտ 10 մլրդ ռուբլի այն ժամանակվա գներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---