14 ապրիլի 2006 - 17:18 AMT
Ռ. Սաֆարովի նկատմաբ դատավճիռը Ադրբեջանի պրոպագանդական հիստերիայի հետեւանք է
«Բուդապեշտի դատարանի կայացրած դատավճիռը ANS հեռուստաալիքի, ՂԱԿ նախագահ Ակիֆ Նաղիի եւ այլ ուռա-հայրենասերների կողմից սկսված պրոպագանդական հիստերիայի հետեւանք է հանդիսանում, ովքեր օգտվեցին երիտասարդ ադրբեջանցի սպայի ողբերգությունից սեփական շահերի համար»,- հայտարարել է «Ռեալնի Ազերբաջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլիեւը:

«Ես կարծում եմ` ճիտ կլիներ օգտագործել մեր մի շարք վերլուծաբանների առաջարկից` այսինքն վերացնել այդ հարցի մարտնչող շեշտերը եւ Ռ. Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքից ներողություն հայցել: Մենք առաջարկում էինք փափկացնել հայերի դիրքորոշումը, կանխել հայկական սփյուռքի հարձակումները հունգարական իշխանությունների վրա եւ հասնել Ռ. Սաֆարովի էքստրադիցիային Ադրբեջան: Ցավոք, դա չհաջողվեց: Եվ առաջին հերթին մեղավոր են իշխանությունները, որոնք ընդառաջեցին ուռա-հայրենասերներին ANS hեռուստաընկերության կողմից լարած տրամադրություններով: Ես գտնում եմ, որ ուռա-հայրենասերները կարող են գոհ լինել. Ռ. Սաֆարովը դատապարտված է ցմահ բանտարկության»,- հայտարարեց Է. Ֆաթուլաեւը, հաղորդում է Day.az-ը: