Կովկասցիները Մոսկվայում այլատյացության դեմ բողոքի դուրս կգան

Կովկասցիները Մոսկվայում այլատյացության դեմ բողոքի դուրս կգան

PanARMENIAN.Net - Հյուսիսկովկասյան հասարակական շարժումների ներկայացուցիչներն որոշել են հանրահավաքի դուրս գալ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում: Այդ մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Պարբերականը նշում է, որ կազմակերպիչները մտադիր են միջոցառումը անցկացնել ոչ ուշ, քան դեկտեմբերի 25-ին, սակայն կարող են տեղափոխել այն 2014 թվականի սկիզը, եթե չհասցնեն ժամանակին ձևակերպել հայտը քաղաքապետարան: Հանրահավաքին կմասնակցեն Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի ու Ստավրոպոլի երկրամասի ներկայացուցիչները:

Հանրահավաքի համար առիթ է հանդիսացել աջակցությունը փաստաբան Մուրադ Մուսաևին, որի դեմ քրեական գործ է հարուցվել գնդապետ Յուրի Բուդանովի գործում վկաներին կաշառելու և ատենակալների վրա ճնշում գործադրելու մասով: Միջոցառման մասնակիցները մտադիր են նաև իրենց դժգոհությունը հայտնել դպրոցներում հիջաբներ կրելու արգելքի և մզկիթների կառուցմանը իշխանությունների հակազդեցության դեմ:

Նոյեմբերի 29-ին Մախաչկալայում, Լրագրողների տան մոտ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Մուրադ Մուսաևի: Մուսաևը պաշտպանում էր մահմեդական ումմայի շահերը դպրոցներում հիջաբ կլրելու արգելքի մասին գործում, քանի որ պարտադիր դպրոցական համազգեստի մասին օրենքը, որը վերջերս է ընդունվել Ռուսաստանում, փաստացի օրենք է «հիջաբ կրելու արգելքի մասին»:

Բացի այդ, Facebook-ում հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Աբակար Աբակարովը ճշտել է, որ նրա մասնակիցները նաև կպահանջեն քրեական պատասխանատվության կանչել որոշ դաշնային հեռուստաալիքների աշխատակիցներին, այդ թվում «Առաջին ալիքի», «Ռոսիա-2» և ՆՏՎ հեռուստաալիքների: Աբակարովը գտնում է, որ այդ ալիքների լրագրողները ազգամիջյան և կրոնական ատելություն են սերմանում

Կովկասի ժողովրդների ռուսաստանյան կոնգրեսը և «Արդարների միություն» հասարակական կազմակերպությունը հայտ են պատրաստում քաղաքապետարան ներկայացնելու համար: Նոյեմբերի վերջում նմանատիպ հանրահավաք էր կազմակերպվել Մախաչկալայում: Այն ժամանակ մասնակիցները պահանջեցին բոյկոտ հայտարարել մի շարք ԶԼՄ-ների, չեղյալ հայտարարել ծայրահեղական գրականության ցուցակն ու քրեական գործ հարուցել Վլադիմիր Ժիրինովսկու դեմ:

Մոսկվայում այլատյացության դեմ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին 2013 թ. հոկտեմբերին հայտարարեց Ռուսաստանի միգրանտների դաշնությունը: Ակցիան նախատեսվում էր որպես պատասխան «Ռուսական երթին», որը ամեն տարվա նոյեմբերին անց են կացնում ազգայնամոլները: Այնուամենայնիվ, հետագայում կազմակերպիչները հրաժարվեցին իրենց պլաններից՝ բացատրելով դա իշխանական կառույցների հորդորներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---