Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն կարող է անցկացվել 2014-ի հունվարի կեսին

Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն կարող է անցկացվել 2014-ի հունվարի կեսին

PanARMENIAN.Net - Եգիպտոսը նախատեսում է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության վերաբերյալ 2014 թվականի հունվարի կեսին: Ինչպես հայտնում է Reuters-ը, նոր հիմնական օրենքի ընդունումը ժամանակավոր կառավարության քաղաքական ծրագրի առանցքային մասն է: Հիշեցնենք, որ ժամանակավոր կառավարությունը նշանակվեց Զինված ուժերի կողմից, ընտրված նախագահ Մոհամմեդ Մուրսիի 2013 թ. հուլիսին պաշտոնանկությունից հետո:

Եգիպտոսի «Կոմիտե 50» սահմանադրական հավաքը, որը ղեկավարում է Ամր Մուսան 2013թ. դեկտեմբերի 1-ին ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին հանձնեց նոր սահմանադրության պատրաստի նախագիծը: Նախագահի պաշտոնակատարն այս շաբաթ պաշտոնապես պետք է նշանակի հանրաքվեի անցկացման օրը:

Սա կլինի 2011 թ. հունվարի հեղափոխությունից հետո մշակված արդեն երկրորդ սահմանադրությունը: Անցած տարի հանրաքվեով ընդունվեց իսլամիստների նախաձեռնությամբ գրված սահմանադրությունը: 2013 թ. հուլիսի 3-ին այդ փաստաթղթի գործողությունը կասեցվեց:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: Նրանց և Մուրսիի դատը տեղի կունենա 2014 թ. հունվարի 8-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---