14 ապրիլի 2006 - 19:10 AMT
Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը վարանվանել է Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն
Ստամբուլում անցնում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության(ԻԿԿ) անդամ երկրների միջխորհրդարանական խորհրդի 4-րդ կոնֆերանցը: Թուրքիայի խոհրդարանի կողմից կազմակերպված երկօրյա կոնֆերանսին մասնակցում են ԻԿԿ 48 անդամ երկրներ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել բոլոր 48 երկրներին միավորել ուժերը իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաեւ հռետորականորեն կոչ է արել Արեւմուտքին «հաղթահարել ոչնչով չհիմնավորված իսլամաֆոբիան»:

Կոնֆերանսին նաեւ որոշում է ընդունվել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության(ՀԿԹՀ) քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու» վերաբերյալ: Թուրքական խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինջի առաջարկով, ՀԿԹՀ-ն վերանվանվեց Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն, հաղորդում է Zaman թերթը: