14 ապրիլի 2006 - 20:18 AMT
Թուրքիան նոր ռազմավարական նպատակ է դրել` էներգետիկ կամուրջ դառնալ
Թուրքիան ռազմավարական նպատակ է դրել` էներգետիկ կամուրջի դեր կատարել Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներում: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Միդհատ Ռենդեն նշել է, որ այդ կապակցությամբ Անկարան նոր էներգետիկ ռազմավարություն է մշակում: Նրա խոսքերով, նպատակ է դրվել մոտ ապագայում Ջեյհան նավահանգիստը դարձնել էներգետիկ առեւտրի կենտրոն: Թուրքիայի շահավետ աշխարհառազմավարական դիրքը, նրա խոսքերով, դրա համար լավ հնարավորություն է տալիս: Ռենդեն նշել է, որ ավարտին մոտեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը կարեւոր դեր կկատարի ԱՄՆ եւ Եվրոպայի երկրների էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման ծրագրերի իրականացման գործում»,-ասել է թուրքական ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծեց, որ Թուրքիան կարեւորում է Հյուսիս-Հարավ միջանցքը եւ ուզում է տարանցիկ երկիր դառնալ այդ ոլորտում, հաղորդում է Ազեր-Թաջը: Նշենք, որ ԵՄ «Եռյակի» եւ Թուրքիայի արտգործնախարարների Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ անցյալ ամիս Անկարային առաջարկվեց մասնակցել այդ հարցի շուրջ առաջիկա բանակցություններին: