9 հունվարի 2003 - 18:34 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ PKK ՔՐԴԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Ադրբեջանում մշակութային կազմակերպությունների քողի տակ գործում են PKK Քրդական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները: Այդ մասին օրերս հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Էրդողանը: Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը ընդգծել է, որ «չի կարելի Ադրբեջանում Թուրքիայի որեւէ քաղաքացու գործունեություն դիտել որպես PKK-ի գործունեություն»: Նրա խոսքերով, Թուրքիայից Ադրբեջան ժամանող բոլոր մարդիկ, անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, ընկալվում են որպես Թուրքիայի քաղաքացիներ: