15 ապրիլի 2006 - 14:38 AMT
Ռ.Քոչարյան. Հայաստանի ոստիկանությունը պատվով է կատարում իր ստանձնած առաքելությունը
Հայաստանի ոստիկանությունը պատվով է կատարում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման եւ քաղաքացիների իրավունքների ու սեփականության պաշտպանության իր ստանձնած առաքելությունը: Այդ մասին այսօր ՀՀ Ոստիկանության հնգամյակի տոնակատարության արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ոստիկանությունը պետք է ժամանակին եւ հստակ արձագանքի բոլոր պատահարներին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ոստիկանության ամենօրյա աշխատանքում կարեւորվում է ոստիկանների մասնագիտական մակարդակի բարձրացումը: Նոր մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է առավել սերտ համագործակցել փողերի լվացման, թմրանյութերի շրջանառության եւ ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կառույցների հետ»,-ասել է պետության ղեկավարը: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է նաեւ հասարակական կարգի խանգարման եւ երթեւեկության կանոնների խախտումների դեմ առավել արդյունավետ պայքարը: «Արցախում ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը պատվով կատարեց իր պարտքը մարտի դաշտում եւ հանրապետության սահմանները պաշտպանելիս: Դուք բոլորտ պետք է ղեկավարվեք այն սկզբունքով, որ ուժեղ եւ զարգացած երկրում ոստիկանության դերը շատ կարեւոր է»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: