15 ապրիլի 2006 - 15:50 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը կորցված չի համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարվող այցերի ձեւաչափը պայմանավորված է Ռուսաստանի ներկայացուցչի ինքնազգացողությամբ»,-հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ռամբույեում` ՀՀ ՊՆ ղեկավարը նշեց, որ կորցված չի համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա չի ազդի այն, որ 2006 թվականը Հայաստանում նախընտրական է»,-ընդգծել է Սարգսյանը: