Խորհրդարանն ընդունել է 2014 թվականի պետբյուջեն

Խորհրդարանն ընդունել է 2014 թվականի պետբյուջեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովն ընդունեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պետբյուջեի նախագծին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 40-ը, ձեռնպահ է մնացել 1-ը:

Նախագծի հիմքում են ՀՆԱ իրական աճի 5,2 տոկոս կազմող ցուցանիշը, 5,5 տոկոս կազմող միջին գնաճը, 4,5 տոկոս կազմող գնաճը 12 ամսվա կտրվածքով, 4,3 տոկոս կազմող ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը:

Ըստ Հայաստանի պետբյուջեի, 2014 թ. մուտքերը կկազմեն 1 տրլն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերը՝ 1 տրլն 244 մլրդ 550 մլն դրամ, պակասուրդը կկազմի 110 մլրդ 534 մլն դրամ: Եկամուտների ցուցանիշը կավելանա 9,8 տոկոսով: Ինչպես նախորդ տարիներին, եկամուտները հիմնականում կապահովեն հարկերն ու պետտուրքերը, որոնք կազմում են եկամուտների ընդհանուր ծավալի 96,25 տոկոսը:

Նախարարը հավելել է, որ պետբյուջեի եկամուտները հարկերի ու պետտուրքերի գծով հաջորդ տարի նախատեսվում են 1 տրլն 93 մլրդ 900 մլն դրամի սահմանում, ինչը 99,2 միլիարդով կամ 10 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա բյուջեն:

Տնտեսական քաղաքականությունը հաջորդ տարի հիմնականում ուղղված կլինի մակրոտնտեսական կայունության ապահովմանը:

2013 թ. պետբյուջեով եկամուտները նախատեսված են 1 տրլն 32,7 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 152,5 մլրդ դրամ: Պակասուրդը կկազմի 119,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2,6 տոկոսը: Գնաճի ցուցանիշը 12-ամսյա կտրվածքով կանխատեսված է 4±1,5 տոկոսի սահմանում, իսկ ՀՆԱ աճը՝ 6,2 տոկոսի սահմանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---