Պուտինն առաջարկել է գործատուներին օտարերկրացիներին աշխատանքի ընդունել պատենտների հիման վրա

Պուտինն առաջարկել է գործատուներին օտարերկրացիներին աշխատանքի ընդունել պատենտների հիման վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունել պատենտների հիման վրա, ինչպես նաև արգելել օրինախախտներին մուտքը ՌԴ 3-10 տարով: «Հարկավոր է ուժեղացնել հսկողությունն օտարերկրացիների ներգաղթի նպատակների առումով, ինչպես դա արվում է քաղաքակիրթ երկրներում: Պետությունը պետք է իմանա ինչու և ինչ նպատակով է օտարերկրացին այցելում Ռուսաստան»,-ասել է նախագահը:

«Ընդ որում հարկ կլինի լուծել այն օտարերկրացիների հարցը, որոնք մուտք են գործել երկիր առանց վիզաների և Ռուսաստանում են գտնվում առանց որոշակի նպատակի, իբր, քանի որ հավանաբար, նրանք այնուամենայնիվ ունեն ինչ-որ նպատակ, սակայն պետությունն այդ մասին չգիտի»,-նշել է Պուտինը, գրում է «Վզգլյադ» թերթը:

Պուտինը հավաստիացրել է, որ նրանց համար, ով կխախտի կացության կանոնները երկրում, մուտքը ՌԴ կարգելվի 3-10 տարով կախված զանցանքի ծանրությունից:

Նախագահը նաև հանձնարարել է կանոնակարգել առանց վիզաների ՌԴ ժամանող օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու հարցը: Մասնավորապես, նա առաջարկեց «փոխել գործող պատենտային համակարգը»: «Այժմ օտարերկրացի աշխատակիցը պետք է պատենտ ձեռք բերի, եթե աշխատում է ֆիզիկական անձի մոտ: Առաջարկում եմ, որ իրավաբանական անձինք ու անհատ ձեռներեցները նույնպես հնարավորություն ունենան պատենտի հիման վրա վարձելու օտարերկրացի աշխատողի»,-ասել է Պուտինը, գրում է «Վզգլյադ» թերթը:

Ըստ նրա, «պատենտի արժեքը կորոշի ինքը ՌԴ սուբյեկտը, կախված իրավիճակից աշխատանքի շուկայում ու այդ տարածքում բնակչության եկամուտների միջին մակարդակից»:

«Պատենտների համակարգերը պետք է տարբերակված լինեն, խթանեն ներհոսքը Ռուսաստան առաջին հերթին պրոֆեսիոնալ, կրթված մասնագետների, որոք տիրապետում են ռուսաց լեզվին և մոտ են մեր մշակույթին»,-գտնում է Պուտինը:

Նա նաև հանձնարարել է «խստացնել գործատուների պատասխանատվությունը օտարերկրացի բանվորների աշխատանքն օգտագործելու համար: Եթե նրանք ապրում ու աշխատում են Ռուսաստանում, օգտվում են կրթության, առողջապահության համակարգերից, պետք է համապատասխան պատասխանատվություն կրեն՝ հարկեր վճարեն ու այլ մուծումներ կատարեն»:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել էր, որ այժմ Ռուսաստանում մոտ 3,5 մլն ապօրինի միգրանտ կա:

«ՌԴ տարածքում մոտ 8,5 մլն մարդ կա, որոնք օգտվում են առանց մուտքի արտոնագրերի ռեժիմից: Ապօրինի ներգաղթյալները հիմնականում ԱՊՀ-ից են, որոնք օրինական են մուտք գործել երկիր, սակայն խախտել են այստեղ մնալու ժամկետը: Ըստ մեր գնահատականների, Ռուսաստանի տարածքում 3,5-3,6 մլն ապօրինի ներգաղթյալ կա, որոնք ապօրինի են աշխատում երկրում»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ ամեն տարի համակարգն ինքնաբերաբար փակում է մուտքը մոտ 3 հազար ապօրինի ներգաղթյալների համար: Այսօրվա դրությամբ մուտքը փակ է 410 հազար օտարերակրացի քաղաքացիների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը Պետդումային ներկայացնելու համար նախապատրաստել է ուղղումներ, որոնց համաձայն միգրանտների ադապտացիայի գործին կմասնակցեն նաև ոչ առևտրային կազմակերպությունները: Դա չի խանգարում կանոնների փոփոխմանը Ռուսաստան մուտք գործողների համար:

Պետական սահմանային հանձնաժողովը Դիմիտրի Ռոգոզինի ղեկավարությամբ նախաձեռնել է մի շարք ուղղումների մշակում, որոք կպարտավորեցնեն ՌԴ մուտք գործող միգրանտներին բժշկական ապահովագրություն ստանալ: Կփոխեն նաև երկրում կացության կանոնները՝ առանց մուտքի արտոնագրի ու աշխատանքի թույլտվությունը Ռուսաստանում 90 օրից ոչ ավելի կլինի «կես տարվա ժամկետի շրջանակում»:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---