15 ապրիլի 2006 - 16:34 AMT
ԵԽԽՎ-ն կոչ է անում կարգավորել Հարավային Կովկասի հակամարտությունները
Ապրիլի 13-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում կոչ է արել Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին շարունակել տարածաշրջանի տարեբր բախումնային գոտիներում հակասությունների խաղաղ եւ վերջնական կարգավորման մշակմանն ուղղված ջանքերը, ինչը պայմաններ կստեղծի փախստականների եւ բռնի տեղահանվածների կամավոր վերադարձի համար: Խորհրդարանականները ողջունել են Ադրբեջանի, Հայաստասնի, եւ նվազ չափով, Վրաստանի ջանքերը, որոնք ձեռանմուխ են եղել տեղի համայնքներին փախստականների ինտեգրման ծրագրերի իրագործմանը: Ընդ որում ԵԽԽՎ անդամներն ընդգծել են, որ դեռեւս պահպանվում են անհետաձգելի հումանիտար պահանջները, որոնց համար պահանջվում է միջազգային օգնություն, հաղորդում է ԵԽԽՎ հաղորդակցությունների բաժինը: