ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն գտել է երկիր, որի նավահանգստում կվերաբեռնվի սիրիական քիմզենքը

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն գտել է երկիր, որի նավահանգստում կվերաբեռնվի սիրիական քիմզենքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գտել է երկիր, որը սիրիական քիմզենքի վերաբեռնմանը կտրամադրիիր նավահանգիստը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին դեկտեմբերի սկզբին հաստատել էր ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը, որ սիրիական քիմզենքը ոչնչացվելու է ամերիկյան հատուկ նավի վրա:

Չուրկինը նշել է, որ սկզբում ամերիկացիները երկար որոնում էին նավ, որի վրա ոչնչացվելու է քիմզենքը, հետո «երկար որոնում էին, թե ում նավերն են բեռնելու քիմիական զենքը»: «Ձգձգում կար նաև նավահանգստի հարցում: Քիմիական նյութերը նորվեգական ու դանիական նավերից ամերիկյան նավի վրա բեռնելու համար նավահանգիստ է պետք, ծովում դա հնարավոր չի լինի անել»,- ասել է մշտական ներկայացուցիչը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Դանիան ու Նորվեգիան իրենց ծառայություններն են առաջարկել Սիրիայից քիմզենքը տարհանելու համար և պատրաստ են տրամադրել ՌԾՈւ նավեր, ինչպես նաև հատուկ բեռնատար նավեր:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 125 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---