Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը չունի հստակ ռազմավարություն Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ռազմական հակամարտության եւ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղում միանգամայն իրատեսական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովը: Նրա խոսքերով, անվտանգության հարցին միշտ պետք է ամենայն լրջությամբ մոտենալ: «Անվտանգության ապահովումը պետության կարեւորագույն խնդիրն է եւ նախագահի ու կառավարության կարեւորագույն պարտականությունը` հաշվի առնելով իրավիճակի բարդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Իրավիճակը կարելի է պահել քաղաքական կարգավորման հունում միայն ռազմական ներուժի հավասարակշռությամբ: Կողմերից մեկի գերակայությունը ռազմական ուժի առումով կհանգեցնի նոր արյունահեղության»,-նշել է նա:



Միեւնույն ժամանակ, Լ.Իվաշովը համարում է, որ Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը, ցավոք, չունի հստակ ռազմավարություն Հարավային Կովկասում: «Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը ձգտում է պահպանել բարեկամական համագործակցության բալանսը: Ի դեպ, այդ քաղաքական գիծն արդեն տարիներ շարունակ պահում է իրավիճակը Ղարաբաղի շուրջ խաղաղ շրջանակներում»,-ընդգծել է գեներալ-գնդապետը:



Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---