16 դեկտեմբերի 2013 - 10:38 AMT
Չիլիի նախագահ է ընտրվել Միշել Բաչելետը

«Նոր մեծամասնության» ձախ կոալիցիայի թեկնածու Միշել Բաչելետը վստահորեն հաղթել է Չիլիի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Քվեների 99,9 տոկոսի հաշվառման արդյունքում պարզ է դարձել, որը նրա օգտին է քվեարկել ընտրողների 62, 15 տոկոսը: Նա առաջ է անցել իր հիմնական մրցակցուհուց՝ Էվելին Մատեից, որը հավաքել է 37,84 տոկոս: Բաչելետը գլխավորելու է Չիլին 2014-2018 թթ.: Նա արդեն զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2006-2010 թթ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Չնայած մեր տարաձայնություններին, մենք բոլորս միայն մեկ բան ենք ուզում՝ լավագույնը Չիլիի համար, մեր երեխաների համար»,-հայտարարել է Պինյերան Բաչելետի հետ հեռախոսազրույցում:

Մատեին ճանաչել է իր պարտությունը: Նա հայտարարել է, որ հաջողություն է մաղթում Բաչելետին իր պաշտոնում: Ըստ երկրի սահմանադրության, նախագահը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել:

Բաչելետի նախընտրական ծրագրում մեծ տեղ էր զբաղեցնում կրթության ֆինանսավորման հարցը խոշոր կորպորացիաների հարկադրման բարձրացման շնորհիվ, շրջակա միջավայրի պաշտպանությունն ու սահամանադրական բարեփոխուոմները:

Չիլիի գործող նախագահ Սեբաստյան Պինյերան շնորհավորել է Բաչելետին ընտրվելու կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Շնորհավորել են նաև Վենեսուելայի, Արգենտինայի, Մեքսիակյի ու Սալվադորի նախագահները: