Ուկրաինայի փոխվարչապետը վստահ է, որ ընդդիմությունը ձայներ չի հավաքի կառավարության հրաժարականի օգտին

Ուկրաինայի փոխվարչապետը վստահ է, որ ընդդիմությունը ձայներ չի հավաքի կառավարության հրաժարականի օգտին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ ըստ օրենքի, խորհրդարանը չի կարող երկու անգամ նույն նստաշրջանի ընթացքում դիտարկել կառավարության հրաժարականի հարցը, սակայն եթե այդ սցենարն իրականանա, ընդդիմությունը ձայներ չի հավաքի կառավարության հրաժարականի օգտին:

Անցած շաբաթ խորհրդարանում բավարար քանակով ձայներ չհավաքվեցին կառավարության պաշտոնանկության օգտին: Գերագույն ռադան հրաժարվեց հավանություն տալ նախարարների կաբինետի հրաժարականի մասին բանաձևին:

Անվստահության բանաձևին սատարեցին միայն 186 պատգամավորներ 450-ից: Քվեարկությանը չմասնակցեցին իշխող Ռեգիոնների կուսակցությունը, Կոմկուսն ու արտախմբակցային պատգամավորների մեծ մասը: Չնայած որ, ըստ կառավարության պաշտոնանկության մասին օրենքի, Ռադան չի կարող այդ հարցը երկու անգամ քվեարկության դնել նույն նստաշրջանում, ընդդիմադիր կուսակցությունները կրկին ստորագրահավաք են նախաձեռնել կառավարության հրաժարականի պահանջով:

«Ըստ կանոնակարգի, դա անհնար է, քանի որ արդեն իրականացվել է, սակայն եթե պատգամավորները պնդեն, նրանք կքվեարկեն»,-ասել է Արբուզովը ուկրաինական «1+1» հեռուստաալիքին կիրակի երեկոյան:

«Մենք տեսանք թե ինչով ավարտվեց առաջին փորձը, նրանք պետք է հավաքեին 226 քվե, սակայն հավաքեցին միայն 186, կարծում եմ, կաշխատենք, և ես չեմ վախենում հրաժարականից»,-հավելել է առաջին փոխվարչապետը:

Ռադայի ընթացիկ նստաշրջանը կավարտվի հունվարի 17-ին, խորհրդարանը կավարտի աշխատանքն արձակուրդից հետո արդեն փետրվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչդեռ Կիևում նախօրեին երկու խոշոր հանրահավաք է տեղի ունեցել:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնի և Քրիսթոֆեր Մերֆիի հետ հանդիպմանը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիները կարողանան խաղաղ ակցիաներ անցկացնել:

«Յանուկովիչը վստահեցրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիները կարողանան խաղաղ ակցիաներ անցկացնել ու արդար և թափանցիկ քննել նոյեմբերի 30-ի իրադարձությունները Մայդանում»,-հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---