Վախճանվել է լեգենդար «Լոուրենս Արաբացին»՝ Փիթեր Օ’ Թուլը16 դեկտեմբերի 2013 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում 82 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է լեգենդար բրիտանացի դերասան Փիթեր Օ’ Թուլը: Դերասանը մահացել է հիվանդանոցներից մեկում, հայտնում է The Guardian-ը: Նա ժամանակին ընդգրկվել է համաշխարհային կինոյի XX դարի ամենագեղեցիկ դերասանների ցանկում: Հոլիվուդը շատ արագ նվաճած բրիտանացուն ճանաչում բերեցին պատմական ֆիլմերում ռոմանտիկ հերոսների դերերը: Մասնավորապես, նրան մեծ ճանաչում բերեց 1962-ին Լոուրենս Արաբացու` նույնանուն ֆիլմում դերակատարումը: Նա խաղացել է «Ինչպես գողանալ միլիոն», «Առյուծը ձմռանը»,«Կալիգուլա»,«Վերջին կայսրը»,«Տրոյա» ֆիլմերում: Տղամարդ դերասանների շարքում Փիթեր Օ’ Թուլը բոլորից շատ է «Օսկարի» ներկայացվել` 8 անգամ, սակայն այդպես էլ չի արժանացել մրցանակին՝ զիջելով Մառլոն Բրանդոյին, Ռոբերտ դը Նիրոյին, Գրեգորի Պեկին: Չորս անգամ դերասանն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: 2003-ին Ամերիկյան կինոակադեմիան, վերջապես շնորհեց նրան պատվավոր «Օսկար»` կինոյի զարգացման գործում ներդրման համար, «մի մարդու, որի վառ տաղանդը պարգևեց կինոյին ամենաականավոր անձանցից մեկին»: 1990-2000 թթ. նա շարունակում էր նկարահանվել պատմական կինոնկարներում: 1991-ին փայլուն խաղաց «Թագավոր Ռալֆ» ֆիլմում, իսկ 2000-ին Բրեդ Փիթի հետ նկարահանվեց «Տրոյա» ֆիլմում, «Թյուդորները» սերիալում և BBC-ի «Կազանովա» երեք սերիայից բաղկացած ֆիլմում, որտեղ կատարեց հայտնի լովելասի դերը մեծ հասակում: 2012-ին դերասանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |