Արեշև. Հայաստանի համար 2013-ն ընտրության տարի էր

Արեշև. Հայաստանի համար 2013-ն ընտրության տարի էր

PanARMENIAN.Net - Ավարտին մոտեցող տարին այսպես կոչված «եվրոպական« ընտրության, կամ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների առավելությունների ակտիվ քննարկման տարի էր Հայաստանի համար: Այդ մասին Երևանում աշխատանքը սկսած կլոր սեղանի շրջանակում հայտարարել է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը:

Նա նշել է, որ XIX սկզբի պատմական պայմաններում Անդրկովկասի մի զգալի մասի միացումը Ռուսաստանին, որը գտնվում էր Պարսկական կայսրության տիրապետության տակ (Գյուլիստանի պայմանագիր), մեծ նշանակություն ուներ ինչպես տարածաշրջանի ժողովրդների համար, այնպես էլ կարևոր էր աշխարհաքաղաքական դիմակայության տեսակետից, որի մասնակիցներն էին Ռուսաստանը, Պարսկաստանն ու Թուրքիան: «Օգտագործելով փոքր թագավորությունների, խանությունների, իշխանությունների ու սուլթանությունների թուլությունը, որոնք պարբերաբար հակամարտության մեջ էին մտնում միմյանց հետ, Օսմանյան կայսրությունը, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ, ձգտում էր դուրս մղել Ռուսաստանին Կովկասից, որը 1801-1804 թթ. միացրել էր Քարթլի-Կախեթիի թագավորությունը, Մեգրելիան, Իմերեթիան ու Գուրիան»,-նշել է Արեշևը: Պատմելով Գյուլիստանի պայմանագրի կնքման մասին՝ նա նշել է, որ ձգտումը դեպի արևմտյան կողմնորոշում, որը հատուկ էր հետխորհրդային ռուսական արտաքին քաղաքականությանը հատկապես 1990-ականներին, դժվարությամբ սկսում է վերաիմաստավորվել, ճանապարհ հարթել ու այլընտրանքների հնարավորություն տալ, այդ թվում ուղղված քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կապերին մերձավոր հարևանների հետ:

«Ռուս-իրանական հարաբերությունները, որոնք հիմնված են իրական ազգային շահերի վրա, կայուն խաղաղության ու կայունության պահպանման գործոն են հարակից տարածաշրջաններում: Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է փոխշահավետ տնտեսական ինտեգրմանը, հակամարտությաւնների խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանային գործերում արտաքին խաղացողների չափավոր մասնակցության ապահովմանը՝ Գյուլիստանի պայմանագրի ոգով»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---