Սպառողների միության ղեկավար. Ամանորի շեմին որոշ ապրանքներ, հնարավոր է, 8–10 % թանկանան

Սպառողների միության ղեկավար. Ամանորի շեմին որոշ ապրանքներ, հնարավոր է, 8–10 % թանկանան

PanARMENIAN.Net - «Հայաստանում վերջին տարիներին Նոր տարվա նախաշեմին սննդամթերքի որոշ տեսակների գների բարձրացման միտում է նկատվում։ Եվ չնայած վերջերս այդ միտումը նվազում է, այնուամենայնիվ, դեռ առկա է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիա ղեկավար Արմեն Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի, 2012-ին հանրապետությունում Ամանորի տոներից առաջ սննդամթերքի որոշ տեսակներ թանկացան մոտ 12 տոկոսով, իսկ այս տարի ցուցանիշը կկազմի մոտ 8–10 տոկոս, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Խոսելով այն մթերքների մասին, որոնք կարող են թանկանալ տոների նախաշեմին` Պողոսյանը նշել է ձուկը, միրգը, ընկուզեղենն ու կանաչին։ Միաժամանակ նա ավելացրել է, որ վերջին օրերին ձկան և ընկուզեղենի արժեքը սկսել է աստիճանաբար բարձրանալ։ «Ինչ վերաբերում է մսին, ապա չեմ կարծում, որ Ամանորին այն կթանկանա», – ասել է նա,. գրում է Tert.am-ը։

Նախատոնական օրերին ՏՄՊՊՀ-ն կխստացնի բարձր կոնցենտրացիայով շուկաների հանդեպ վերահսկողությունը, դեկտեմբերի 12-ի կառավարության նիստից հետո ասել էր հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Մասնագետը նշել էր, որ մանրածախ վաճառքում կկանխվեն ոչ միայն չհիմնավորված թանկացումները, այլև անբարեխիղճ գովազդային ակցիաները՝ ընկերությունները կպատժվեն, եթե ակցիաների և զեղչերի մասին հայտարարությունները չհամապատասխանեն իրականությանը:

Ավելի վաղ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն նախագահ Բաբկեն Պիպոյանը նշել էր, որ Ամանորին ընդառաջ հնարավոր են թանկացումներ հատկապես պտուղ-բանջարեղենի շուկայում, իսկ մսամթերքը չի թանկանա: Ամանորի զեղչերի մասով մասնագետը նշել էր, որ պետք է ուսումնասիրել այս ոլորտը, քանի որ մի շարք խանութներում դրանք իրական չեն:

2013-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների արձանագրված 1.8% աճը հիմնականում ձկնամթերք, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբերի` 3.3-22% գնաճի արդյունք է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2013-ի նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Ձվի հանրապետական միջին գինն այս նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ աճել է 30%-ով, իսկ այս հոկտեմբերի համեմատ` 0.1%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013-ի նոյեմբերին՝ նախորդ նոյեմբերի համեմատ նվազել է 16.9%-ով, իսկ ակս հոկտեմբերի համեմատ` 1.5%-ով:

2013-ի հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 5,8 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 12-ամսյա կտրվածքով գնաճը նոյեմբերին կազմել է 6,6 տոկոս:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---