ԱՄՆ Դաշնային դատարան. Հեռախոսազրույցների գաղտնալսումներն ԱԱԳ կողմից հակասահմանադրական են17 դեկտեմբերի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Դաշնային դատարանն որոշել է, որ Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացված հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսումները հակասահմանադրական են եղել: Ըստ դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնի, ԱԱԳ գործողություններն ապօրինի միջամտում են քաղաքացիների մասնավոր կյանքին: ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն առաջինը հայտնեց տվյալների հավաքագրման ծրագրի գոյության մասին, երբ մեկտեղվում են տվյալները հեռախոսահամարների, հեռազանգի կատարման ժամանակի և որոշակի անձանց հեռախոսների պատկանելության մասին: Որոշման մեջ Վաշինգտոնի դաշնային դատարանի դատավորն ԱԱԳ այդ ծրագիրն անվանել է կոպիտ գործիք, որը թույլ է տալիս իշխանություններին պահել ու վերլուծել ԱՄՆ-ում հեռախոսի յուրաքանչյուր սեփականատերի մետատվյալները: ԱԱԳ պահանջել է խոշորագույն հեռախոսային ընկերությունից՝ Verizon-ից, կանոնավոր կերպով բացահայտել ընկերության սերվերներում գրանցված բոլոր հեռախոսների մետատվյալները, եթե գոնե հեռաձայնողներից մեկը գտնվում է ԱՄՆ տարածքում: Դատավոր Լեոնը որոշել է, որ հայցվորը ցուցադրեց, որ այս դեպքում կիրառելի է Սահմանադրության չորրորդ ուղղումը, որով արգելվում են խուզարկություններն ու առգրավումներն առանց բավարար հիմնավորման: Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավորություն տալու համար ԱԱԳ-ին բողոքարկման համար: Էդվարդ Սնոուդենն ողջունել է դատարանի որոշումը լրագրող Գլենա Գրինվալդի միջոցով հրապարակելով հետևյալ հայտարարությունը. «Ես գործել եմ, ելնելով այն համոզմունքից, որ ԱԱԳ ծրագրերը սահմանադրական չեն և որ ամերիկյան հանրությունն արժանի է, որ հարցերը քննարկվեն հրապարակային դատի ժամանակ»,-ասվում է Սնոուդենի հայտարարության մեջ: Դաշնային իշխանությունները մեղադրում են Էդվարդ Սնոուդենին պետական սեփականությունը գողանալու մեջ, պետական անվտանգությանն առնչվող տեղեկատվության ապօրինի հրապարակման ու գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման մեջ: Մեղադրանքներից յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկում է նախատեսում: Դեկտեմբերի 14-ին ԱԱԳ-ն պատմության մեջ առաջին անգամ թույլ տվեց մի խումբ լրագրողների այցելել իր կենտրոնակայան ապացուցելու համար հանրությանը, որ իր հավաքագրած տվյալներն օգտագործվում են ազգային անվտանգության նպատակներից ելնելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |