Լավրով. Ժնևում կբարձրացնենք «Իսլամական ճակատի» հետ ԱՄՆ գործակցության հարցը

Լավրով. Ժնևում կբարձրացնենք «Իսլամական ճակատի» հետ ԱՄՆ գործակցության հարցը

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Մոսկվան Վաշինգտոնի հետ կքննարկի ԱՄՆ գործակցության հարցը սիրիական «Իսլամական ճակատի» հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Կան տեղեկություններ, որ մեր ամերիկացի գործընկերները հանդիպում են «Իսլամական ճակատի» ներկայացուցիչներին, փորձում են նրանց ընդգրկել Սիրիայի ազատ բանակի «տանիքի» տակ: Հանդիպելու ենք մեր ԱՄՆ գործընկերներին, Բրահիմիի հետ քննարկելու ենք«Ժնև-2»-ի նախապատրաստական աշխատանքները, և այդ հարցը կտանք»,- ասել է Լավրովը Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը, որը հեռարձակում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ եթե «Իսլամական ճակատը» գաղափարապես մոտ է «Ջաբհաթ ան Նուսրիին», սակայն հեռու է մնում նրանից ներկայացուցչական կարգի նկատառումներով, ապա պետք է իմանալ, թե ում հետ է գնալու խոսակցությունը և ով է ներկայացնելու սիրիական ընդդիմությունը Ժնևի հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովը կանցնի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նա նշել է, որ կան որոշ խնդիրներ՝ սիրիական ընդդիմության շարքերում միասնություն չկա: «Ոչ բոլորն են ցանկանում, որ խորհրդաժողովը կայանա, դժվարին աշխատանք է կատարվելու, բայց հուսով ենք, որ խորհրդաժողովը տեղի կունենա և միջսիրիական երկխոսության առիթ կլինի»,- ասել է Չուրկինը:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը կանցնի հունվարի 22-ին: ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին դրանից հետո կոչ է արել կառավարությանն ու ընդդիմությանը որքան հնարավոր է շուտ որոշել պատվիրակության անդամներին:

ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը դադարեցվել է 2011 թ. նոյեմբերին, զինված հակամարտության մեկնարկից մի քանի օր անց: 2013 թ. մարտին ԱՊԼ-ն մտադիր էր ճանաչել Սիրիայի ընդդիմությանն որպես այդ երկրի օրինական ներկայացուցիչ:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 125 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---