17 ապրիլի 2006 - 16:54 AMT
Ապրիլի 20-ին Սթիվեն Մաննը կժամանի Երեւան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը Երեւան կժամանի ապրիլի 20-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էլիզաբեթ Զենթոսը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: «Չի բացառվում, որ դեսպան Մաննը հանդիպել է լրագրողների հետ, թեեւ ներկայումս հստակ տեղեկատվություն այդ մասին չկա»,-ասել է Զենթոսը: Երեւանից ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմեկնի Բաքու: