«Մահմեդական եղբայրները» կբոյկոտեն Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեն

«Մահմեդական եղբայրները» կբոյկոտեն Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեն

PanARMENIAN.Net - Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները մտադիր են բոյկոտել երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն: Այդ մասին հայտարարել են «Դաշինք հանուն օրինականության» կազմակերպության ներկայացուցիչները, որի նպատակն է վերադարձնել իշխանությունը Մուհամմեդ Մուրսիինն, նրա անդամների մեծ մասը «մահմեդական եղբայրներ» են: Հանրաքվեն կանցնի 2014 թվականի հունվարի 14-15-ը: Իսլամիստների օրոք ընդունված սահմանադրության գործողությունը կասեցվեց 2013 թվականի հուլիսին: Մինչդեռ եգիպտական քաղաքներում չեն դադարում ուսանողական ելույթները՝ ուղիղ 2 տարի առաջ 17 մարդ բախումների զոհ դարձան ուժայինների ու ցուցարարների միջև: Նրանք պահանջել են անցումային ռազմական կառավարությունից վայր դնել լիազորություններն ու դատի տալ ցուցարարների դեմ նախկին ուժային ակցիաների համար պատասխանատուներին, գրում է euronews-ը:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Մուրսիի դատը տեղի կունենա 2014 թ. հունվարի 8-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---