Թուրքիան զինում է սիրիացի գրոհայիններին

Թուրքիան զինում է սիրիացի գրոհայիններին

PanARMENIAN.Net - Թուրքիան առնվազն 47 տոննա զենք է առաքել սիրիացի ապստամբներին, որոնք պայքարում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հայտնում է AFP-ն տեղական ԶԼՄ-ների վրա հղումով, որոնք իրենց հերթին հղում են կատարում սեփական աղբյուրներին ՄԱԿ-ում ու Թուրքիայի կառավարությունում: Ըստ հաղորդագրության, նշված զենքը Սիրիա է առաքվել ընթացիկ տարվա վեց ամսում՝ հունիսից սկսած:

Միայն մեկ ամսում՝ սեպտեմբերին, Թուրքիայից ապստամբներին է առաքվել 29 տոննա սպառազինություն: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ սատարում է սիրիացի ապստամբներին, սակայն հերքեց, որ զինում է նրանց: Թուրք դիվանագետը, որին գործակալությունը դիմել է մեկնաբանության համար, հաստատել է իշխանությունների դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Անկարան չի սատարում զինյալներին: Ըստ նրա, հաշվետվություններում, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ, խոսքը գնում է ոչ ռազմական հանդերձանքի մասին: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն անցած ամիս խոստովանեց, որ Սիրիայում ապստամբների կողքին կռվում են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ: Սիրիայի իշխանությունները բազմիցս են մեղադրել Անկարային զենքի առաքումներին ու գրոհայինների շարժին սահմանին չխոչընդոտելու համար: Պաշտոնական Դամասկոսը չի արձագանքել այն հաղորդագրությանը, որ Թուրքիան զինում է ապստամբներին, գրում է Լենտա.ռու-ն:

Մինչ այդ, հաղորդագրություններ եղան, որ գրոհայինների քիմիական զենքը արտադրվում է Թուրքիայի տարածքում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---