Սիրիայի ազատ բանակը կարող է լուծարվել, «Իսլամական ճակատը» թափ է առնում

Սիրիայի ազատ բանակը կարող է լուծարվել, «Իսլամական ճակատը» թափ է առնում

PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակը կորցնում է ազդեցությունն իսլամիստական խմբավորումների հզորացման ֆոնի վրա և կարող է լուծարվել, հայտնել է չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» արաբական «Աշ Շիրակ ալ Աուսաթ» թերթը:

«Ռազմական օգնությունը ՍԱԲ-ին արտերկրից արդեն մի քանի ամիս է կասեցվել է»,-մեջբերում է թերթը աղբյուրի խոսքերը սիրիական ընդդիմությունից: Ըստ նրա, Ազատ բանակի հրամանատարներից շատերը փախել են Եվրոպա՝ մտավախություն ունենալով, որ իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն զինված ընդդիմության ներսում: Զրուցակիցը չի բացառել, որ «որոշում է կայացվել Սիրիայի ազատ բանակը լուծարելու մասին, որն ընդունում է ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների հարվածներն ու ամբողջական կախվածության մեջ է իր ենթադրյալ դաշնակիցներից»:

Վերջերս Սիրիայում աճում է «Իսլամիստական ճակատի» ազդեցությունը, որը ձևավորվել է նոյեմբերին մի քանի մանր իսլամիստական խմբավորումների միավորման արդյունքում: «Ճակատը» միանգամից հայտարարեց, որ չի ենթարկվում Ազատ սիրիական բանակի գլխավոր կենտրոնակայանին, և կգործի ինքնուրույն: Դեկտեմբերի սկզբին հաղորդագրություններ հայտնվեցին, որ «Իսլամական ճակատի» գրոհայինները դատարկել են Սիրիայի ազատ բանակի պահեստները և մեծ քանակի զենք ձեռք բերել, զինամթերք ու ռազմատեխնիկա:

Հատկանշական է, որ չնայած ՍԱԲ հետ տարաձայնություններին, Ընդդիմության ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան կապեր ունի «Իսլամական ճակատի» հետ: «Բոլոր ընդդիմադիր ուժերը, ներառյալ Ազգային կոալիցիան ու Ազգային խորհուրդը, «Ճակատը» համարում են հեղափոխական ուժերի մի մասը, որոնք ձգտում են տապալել Ասադի ռեժիմը»,-ասել է թերթին Ազգային խորհրդի ներկայացուցիչ Աբդուրահման ալ Հաջը: ԱՄՆ-ն նաև չի բացառել խորհրդակցությունների անցկացումն այդ միավորումների հետ:

Սիրիայի ազատ բանակը, որը ղեկավարում է կանոնավոր բանակի նախկին զինծառայող Սալիմ Իդրիսը չափավոր ուժ է համարվում, որը գերադասում է գործ ունենալ Արևմուտքի ու մի շարք արաբական պետությունների հետ: Հենց նրանց միջոցով էր ՍԱԲ օգնություն ստանում արտերկրից:

Ինչպես ասվել է նախկինում, Արևմուտքի երկրները հասկացրել են ընդդիմությանը, որ բանակցությունները Ժնևում սիրիական հակամարտության շուրջ, պարտադիր չէ, որ ավարտվեն Ասադի հրաժարականով, և որ իր ներկայացրած ալևի մահմեդականները կշարունակեն պաշտոնավարվել անցումային կառավարությունում: Այդ մասին սիրիական ընդդիմության շարքերում աղբյուրի վրա հղումով հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այսպիսի որոշման մասին ընդդիմությանը իրազեկել են Լոնդոնում «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպման ընթացքում, և որի պատճառ դարձավ «Ալ Քայիդայի» ակտիվությունը Սիրիայի տարածքում, ինչպես նաև զինամթերքի պահեստի գրավումը սիրիա-թուրքական սահմանին: Պաշտոնապես Ասադի կառավարման ժամկետը ավարտին է հասնում 2014 թվականի վերջում:

Իշխանությունների ու ընդդիմության դիմակայությունը շարունակվում է Սիրիայում 2011 թ. մարտից: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---