Ժիրինովսկին առաջարկում է հարկադրել ներգաղթյալների դրամական փոխանցումները

Ժիրինովսկին առաջարկում է հարկադրել ներգաղթյալների դրամական փոխանցումները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ազատական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է հարկադրել ներգաղթյալների դրամական փոխանցումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Արտերկրում միգրանտների դրամական փոխանցումները հարկվում են: Ինչո՞ւ ենք մենք զրկվում այդ փողերից: Չէ որ նրանք այստեղ սոցիալական հարկեր չեն մուծում: Պետք է դա անել դրամական փոխանցումների միջոցով»,-ասել է նա:

Ըստ Ժիրինովսկու, նաև պետք է հարկ սահմանել այն կանանց համար, որոնք Ռուսաստան եմ մեկնում ծննդաբերելու համար:

«Մենք չենք կարող չընդունել ծննդկանին, դա անհետաձգելի օգնության շարքին է դասվում: Նրանք էլ օգտվում են դրանից, անվճար օգնություն են ստանում, ոչ մի բան չծախսելով սոցիալական կառույցի համար»,-ասել է նա:

Մինչդեռ, «Միջտարածաշրջանային տրանզիտ տելեկոմ» ընկերությունը 2014 թ. ապրիլին կգործարկի նոր բջջային օպերատորի, որը կսպասարկի Միջին Ասիայից եկող ներգաղթյալներին: Այդ մասին գրում է «Վեդոմոստին» ընկերության տնօրեն Եվգենի Վասիլևի վրա հղումով:

Օպերատորը կոչված է էժան սակագներ սահմանել եկվորների արտագնա զանգերի համար, կտրամադրվի նաև ինտերնետ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», նոր օպերատորը 75 տոկոսով կգործի Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում: Առաջին տարում ընկերությունը մտադիր է մինչև 100 հազար բաժանորդ ունենալ, հայտնում է Լենտա.ռու-ն: Նոր օպերատորը վիրտուալ է լինելու, նա չի ունենա սեփական հաճախականությունն ու ենթակառուցվածքները: Սարքավորումները կվարձակալվեն բազային օպերատորներից մեկի օգնությամբ: Ըստ «Վեդոմոստիի» տեղեկությունների, դա կլինի ՄՏՍ-ը:

Ինչպես պարզաբանել է Վասիլևը, ներգաղթյալների շուկան հեռանկարային է ու արագ աճող: Նա ժխտում է այն կարծիքը, թե եկվորներն անվճարունակ են: Ընկերությունում հուսով են, որ կկարողանան 320-ական ռուբլի ստանալ բաժանորդներից որպես միջին ամսական եկամուտ:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---