17 ապրիլի 2006 - 20:11 AMT
Աշնանը Հարավային Կովկասի երկրները միջազգային քաղաքկանության մեջ առաջնակարգ դիրքեր դուրս կգան
Իրանի վրա ուժային ճնշման հարցը, անկախ այն բանից` ինչ պետք է հասկանալ «ճնշում» ասվածի ներքո, ամենայն հավանականությամբ կլուծվի 2006 թվականի աշնանը Ռուսաստանի եւ Չինաստանի նման երկրների հետ համաձայնության գալուց հետո: Տվյալ համատեքստում Հարավային Կովկասի երկրները միջազգային քաղաքկանության մեջ առաջնակարգ դիրքեր դուրս կգան: Այդ մասին հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա» թերթի խմբագրի տեղակալ Էլմար Հուսեյնովը` մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծառացած ճգնաժամի կարգավորման առաջիկա հեռանկարները եւ դրանց հավանական ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա:

«Տվյալ տարածաշրջանը կենտրոնական տեղ է գրավում ինչպես Թեհրանի վրա ճնշման, այնպես էլ նրա հետ միջազգային կապերի խզման համար»,- նշել է Հուսեյնովը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների համար անպայման անհարաժեշտ կլինի տարածաշրջանում ներկայությունը` այս կամ այն իմաստով:

Փորձագետի խոսքերով, քիչ կարեւոր չէ Հայաստանի դիրքորոշման հարցը, քանի որ առկա են Երեւանի եւ Թեհրանի միջեւ զարգացող տնեսական կապերը: «Ըստ երեւույթին, միեւնույն է ստիպված են լինելու Հայաստանին համոզել միանալ Իրանի վրա ճնշում գործադրող կողմին»,- նշել է Է. Հուսեյնովը, չբացառելով, «որ արդեն այս տարվ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներից սկսած Իրանի հարցի Վաշինգթոնի ուժային ճանապարհով լուծման փորձերի համատեքստում կհնչեն անդրակովկասյան մայրաքաղաքների անունները»,- նշել է Է. Հուսեյնովը, հաղորդում է «Թրենդը»: