ԵՄ երկրների նախարարները պայմանավորվել են բանկային միության մասին

ԵՄ երկրների նախարարները պայմանավորվել են բանկային միության մասին

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների նախարարները պայմանավորվել են բանկային միության մասին, հայտնում է ВВС-ին: Բանակցությունների արդյունքում, որոնք շարունակվել են Բրյուսելում գրեթե 12 ժամ, ԵՄ երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են բանկային միության մասին համաձայնության վերջին առանցքային կետը՝ Խնդիրների հանգուցալուծման միասնական մեխանիզմը (SRM), որը թույլ է տալիս փակել սնանկության շեմին գտնվող բանկերը ու գործարկել ներդրողների պաշտպանության ռեժիմը: Բանկային միության մասին համաձայնագիրը կստորագրեն ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 19-20-ին կայանալիք գագաթաժողովին:

2013 թվականի հոկտեմբերին ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին հաջողվեց պայմանավորվել բանկային միության ևս մեկ առանցքային տարրի՝ Հսկողության միասնական մեխանիզմի (SSM) մասին, որը պետք է հսկի ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը: Հսկողության միասնական մեխանիզմի հսկողությունը կիրականացնի Եվրոպական Կենտրոնական բանկը, ինչը կնշանակի այդ կազմակերպության լիազորությունների ընդլայնում: ԵՄ ֆինանսների նախարարները պայմանավորվել են նաև ավանդների ապահովագրության միասնական եվրոպական համակարգի ստեղծման մասին:

Բանկային միության կանոնները պարտադիր կլինեն ԵՄ 17 երկրներում, որոնք մտնում են եվրոյի գոտու մեջ, ևս 11 անդամներ, որոնք սեփական արժույթից են օգտվում, կարող են միանալ համակարգին ըստ ցանկության:

Նախապատրաստումը բանկային միությանը սկսվել էր 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ մի շարք խոշոր եվրոպական բանկերի փրկությունը հարկ եղավ իրականացնել հարկատուների հաշվին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---