Ամերիաբանկը խթանում է Հայաստանում հյուրանոցային ոլորտի զարգացումը

Ամերիաբանկը խթանում է Հայաստանում հյուրանոցային ոլորտի զարգացումը

PanARMENIAN.Net - Վերջերս Երևանում բացվեց «Hyatt International» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որն առաջինն է տարածաշրջանում: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլոր, որից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից:

Ինչպես վկայում են «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները, Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության շուկայում: Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է 8,6%: Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում: Աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց թվաքանակը: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը:Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---