Բաքվում շարունակում են պնդել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին

PanARMENIAN.Net - «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան հնարավոր է, եւ ես հուսով եմ, որ այն կկայանա: Ճիշտ է, դա կարող միայն լինել Վերաքննիչ դատարանի կողմից գործի վերանայումից հետո»,- հայտարարել է Սաֆարովի իրավապաշտպան Ադիլ Իսմայլովը: «1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն, արտերկրում հանցագործություն կատարած անձինք կարող են հանձնվել նրանց հայրենիքին` այնտեղ իրենց պատիժը կրելու համար: Սակայն միայն այն դեպքում, եթե նրա պատժաչափը փոփոխության չենթարկվի եւ նրան ազատ չարձակեն կամ արդարացնեն»,- հայտարարել է նա:



Ադրբեջանցի իրավապաշտպանի խոսքերով, Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանող կողմի գանգատի դիտարկումը կարող է մեկ տարի տեւել, եւ միայն դրանից հետո էքստրադիցիան հնարավոր կդառնա:

Իսմայլովը «անարդար է» անվանել հունգարացի դատավորի ընդունած դատավճիռը, ըստ որի Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության` առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի : «Դեռ առաջին դատական նիստի ժամանակ մենք զգում էին հունգարական կողմի համակրանքը ադրբեջանցի սպայի նկատմամբ: Սակայն հետագայում դատավորը թույլ տվեց ցույց տալ Գուրգեն Մարգարյանի գլխատված դին ներկայացնող տեսագրությունը, ինչը Ռամիլ Սաֆարովի բացասական կերպարը ստեղծեց: Դատավորը նաեւ սխալվեց հայտարարելով, որ Հունգարիան կարող է Սաֆարովին նաեւ չորրորդ թարգմանչին տրամադրել (նա այդ պահի դրությամբ հունգարերենից ռուսերեն, ադրբեջաներեն եւ թուրքերեն թարգմանություններ կատարող մասնագետներ ուներ), քանի որ նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Մենք նաեւ դժգոհ ենք երկու փորձաքննությունների արդյունքներից, որոնք ոչ միշտ էին համընկնում»,- առավել ընգծեց Ադիլ Իսմայլովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---