ANCA. ԵԱՀԿ ՄԽ օբյեկտիվ չլինելը ոգեշնչում է Բաքվին խախտել հրադադարը

ANCA. ԵԱՀԿ ՄԽ օբյեկտիվ չլինելը ոգեշնչում է Բաքվին խախտել հրադադարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են մտահոգություն հայտնել ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մինչ օրս ԱՄՆ իշխանությունների և այժմ այցով Կովկասում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքը մեղմ էր, անտեղի ու սահմանափակ. միայն ընդհանուր առմամբ է խոսվում սահմանային միջադեպերի մասին, սպառնալիք ստեղծելով խաղաղության հաստատման հեռանկարների համար, ասվում է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան Հրանտ Պողոսյանի սպանության դատապարտման հարցում, ինչպես նաև պետք է արձագանքեն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման բոլոր դեպքերին: Աններելի է ԵԱՀԿ արհեստական մոտեցումն ու նույնիսկ ոչ օբյեկտիվ լինելը: Դա ոգեշնչում է Բաքվին կրկին խախտել հրադադարը միջազգային միջնորդների այցելությունների ժամանակ»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան հանդես է եկել հայտարարությամբ դեկտեմբերի 14-ին շփման գծում հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանության կապակցությամբ: «Ես ցնցված եմ, տեղեկանալով ևս մեկ հայ զինծառայողի սպանության մասին ադրբեջանցիների չպատճառաբանված հարձակման արդյունքում»,-ասվում է հայտարարության մեջ: «Այս ողբերգական արյունահեղությունը հաջորդեց Ռամիլ Սաֆարովին որպես հերոս ընդունելու ադրբեջանական կառավարության գործողություններին»,-հայտարարել է կոնգրեսականը: Ջիմ Կոստան նշել է, որ Ադրբեջանն իր զինված ուժերով և այս սարսափելի հանցագործությունը կատարողը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:

Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվեց ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը: Ինչպես ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ, միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ: Նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այս ամբողջ ընթացքում հայկական կողմը չի արձակել ոչ մի կրակոց:

«Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---