Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա, սակայն դրանք կշարունակվեն Ծննդյան տոներից հետո

Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա, սակայն դրանք կշարունակվեն Ծննդյան տոներից հետո

PanARMENIAN.Net - Իրանն ու աշխարհի տերությունները կասեցրել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Ծննդյան տոների կապակցությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը Եվրամիության արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի վրա հղումով:

ԱՄՆ, ՌԴ, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իրանի փորձագետները հանդիպել են դեկտեմբորի 19-22-ը, կարգավորելու համար համաձայնագրի մանրամասները, որով Թեհրանը պարտավորվում է կասեցնել միջուկային մշակումները: Ակնկալվում է, որ բանակցությունները կվերսկսվեն Նոր տարուց առաջ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Շարիֆը իր իտալացի գործընկեր Էմմա Բոնինոյի հետ հանդիպումից հետո, հայտնում է Բի-բի-սին: Էմմա Բոնինոն հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են, թեև առջևում դեռ շատ դժվարություններ կան, հայտնում է ՌԲԿ-ն:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---