ՌԴ-ն Սիրիային տեխնիկա է տրամադրել քիմիական զենքն անվտանգ տարհանելու համար

ՌԴ-ն Սիրիային տեխնիկա է տրամադրել քիմիական զենքն անվտանգ տարհանելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Սիրիային տեխնիկա է տրամադրել քիմիական զենքն անվտանգ տարհանելու և ոչնչացնելու համար: Այդ մասին ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Շոյգուն նշել է, որ ՊՆ-ն օպերատիվ կերպով կատարեց նախագահի 2013 թ. դեկտեմբերի 11-ի հանձնարարականը: Նա պարզաբանել է, որ 2013 թ. դեկտեմբերի 18-20-ը օդային տրանսպորտով սիրիական Լաթակիա է տեղափոխվել 50 «ԿամԱզ» և 25 զրահապատ «Ուրալ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բանակային տեխնիկայի տեղափոխման համար կատարվել է 38 ավիաչվերթ:

Բեռնատարներից բացի Սիրիա է տեղափոխվել այլ ռազմական գույք՝ դաշտային խոհանոցներ, բանակային վրաններ զորակազմի համար, որն ապահովելու է սիրիական քիմզենքի տեղափոխումն ու ոչնչացումը: Նշված տեխնիկան թույլ կտա կատարել սիրիական քիմզենքի տեղափոխման խնդիրներ Լաթակիա նավահանգիստ:

Ռուսաստանը լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործկոմի հաստատած ծրագրին: Առաջին հերթին, խոսքը մեծ բեռնատարների մասին է, որոնք թունավոր նյութերը կտեղափոխեն Լաթակիա: Դանիայի և Նորվեգիայի նավերը մահացու բեռը կհասցնեն իտալական նավահանգիստներից մեկը, որտեղ էլ ամենաթունավոր նյութերը կտեղափոխվեն ամերիկյան Cape Ray նավի վրա, որտեղ էլ դրանք կոչնչացվեն:

Ամբողջ քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայից մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Առավել վտանգավոր նյութերը կոչնչացվեն Սիրիայի սահմաններից դուրս ոչ ուշ, քան մարտի 31-ին, իսկ մյուսները՝ մինչև 2014 թ. հունիսի 30-ը: Սիրիական բանակն ավարտում է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոս-Հոմս շրջանում: Կառավարական ուժերն արդեն դուրս են մղել գրոհայիններին Կարա, Դեյր Աթիյա և Նաբակ քաղաքներից:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---