«Ամերիաբանկը» հայտարարեց «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողներին

«Ամերիաբանկը» հայտարարեց «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկի»՝ «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են։ Առաջինից՝ երրորդ տեղը զբաղեցրած տեսանյութերի հեղինակներն են համապատասխանաբար Արթուր Գևորգյանը, Օվսաննա Հովսեփյանն ու Արմեն Սարգսյանը:

Առաջինից՝ երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներն են Միքայել Համբարձումյանը, Սարգիս Վիրաբյանն ու Դավիթ Սաֆարյանը:

Նախնական ընտրության փուլն անցած և Facebook սոցցանցում տեղադրված լուսանկարների քանակը գերազանցել է 1200-ը, իսկ YouTube-ում տեղադրված տեսանյութերի ընդհանուր քանակը` 104-ից ավելի է: Մրցույթն անցնում էր նոյեմբերի 13-ից՝ դեկտեմբերի 13-ը։ Այն յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն տվեց արտահայտել ազատության վերաբերյալ իր պատկերացումները լուսանկարում կամ տեսանյութում։ Քանի որ հետաքրքրությունը մեծ էր, հայտերի ներկայացման վերջնաժամկետն երկարացվել էր մինչև դեկտեմբերի 20-ը։

Առաջին տեղը գրաված լուսանկարի ու տեսանյութի հեղինակները հնարավորություն ստացան մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև 1մլն 200 հազար ՀՀ դրամ)։ Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար ու ներառում է ուղևորափոխադրումը, հյուրանոցի ծախսերն և հետադարձ դեպի Հայաստան, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014-ի հունվարի 15-ը:

Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և տեսանյութի հեղինակները հնարավորություն ստացան ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ, շարժական համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն, թվային տեսախցիկ կամ թվային լուսանկարչական սարք մինչև 600 հազար դրամ արժեքով։

Երրորդ տեղը գրաված լուսանկարի և տեսանյութի հեղինակները 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով «Ամերիաբանկի» Visa Gift նվեր քարտ ստացան՝ շահած գումարն ազատ տնօրինելու հնարավորությամբ։

Նաև 20 լավագույն լուսանկար ընտրեցին․ դրանցից 10-ն ընտրվեց Facebook-ում Հայաստանի տարածքի օգտատերերի Like-երի արդյունքում, մյուս 10-ը՝ «Ամերիաբանկի» աշխատակիցների քվեարկության արդյունքում:

YouTube-ում տեղադրված 10 տեսանյութ ընտրեցին դիտումների քանակով, ևս 10-ը՝ կրկին բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքում։

Իսկ ընտրեց մրցույթի հաղթողներին բանկի ղեկավարության ներկայացուցիչներից ու աշխատակիցներից կազմված ստեղծագործական խումբը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումայինբանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային ևմանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---